fbpx
Աշխարհ

Հրետակոծություն Հնդկաստանի և Պակիստանի միջև. հրապարակվել է հնդիկ օդաչուի գերեվարման տեսանյութը

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը շարունակվում է: Այս գիշեր Պակիստանի զինվորականները հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգի վիճելի տարածքները հրետանային ռմբակոծության են ենթարկել: Սրան հաջորդել է Հնդկաստանի համարժեք պատասխանը: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փոխադարձ հրետակոծությունը տևել է մոտ մեկ ժամ:

Հրետակոծության տեսանյութեր առայժմ չեն հրապարակվել, սակայն պակիստանցի լրագրողների մեկը տեսանկարահանել է դեպի Հնդկաստանի սահման ուղարկվող զինտեխնիկայի տեղաշարժը:

Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները հրապարակել են հնդիկ օդաչուի գերեվարման տեսանյութը:

Հիշեցնենք, որ վիճելի Քաշմիր նահանգի երկնքում օդային մարտերի ընթացքում պակիստանյան օդային պաշտպանությունը խոցել էր հնդկական երկու ինքնաթիռ:

ՄԱԿ-ը երկու կողմերին կոչ է արել նվազեցնել լարվածությունը և տարածաշրջանում պահպանել խաղաղություն և անվտանգություն:

Աղբյուր՝ shantnews.am

https://twitter.com/Peerzai/status/1100693080599130112?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1100693080599130112&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F300188.html

https://twitter.com/PDCMDOfficial/status/1100725633649397760?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1100725633649397760&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F300188.html

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ