«Ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու էր այսօր անընդհատ նշվում, որ առանձնահատուկ օր է լինելու Շուշիի պաշտպանության հարցում:
Հովհաննիսյանն ասել է, որ չի կարող ասել, որ Շուշիի պաշտանական մարտերն ավարտված են, ամեն ինչ փայլուն է, և այլ ծանր օրեր չեն սպասվում, բայց հայկական կողմը պատվով է դուրս եկել իրավիճակից, և իրավիճակը փոխված է.
«Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի»,- ասել է Հովհաննիսյանը: