fbpx
Աշխարհ

Գերմանիայում հրկիզել են ուկրաինացի փախստականների ապաստարանը

Գերմանիայի հյուսիսի Գրոս-Շտրոմկենդորֆ քաղաքում անհայտ անձինք հրկիզել են ուկրաինացի փախստականների համար նախատեսված ապաստարանը։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Այս տարվա մարտից շենքում տեղավորվել է 14 ուկրաինացի փախստական, այդտեղ են եղել գերմանական Կարմիր խաչի երեք աշխատակիցներ:

Կրակը արագ տարածվել է տանիքում, որն անմիջապես բռնկվել է։ Բոլոր 14 բնակիչները կարողացել են անվնաս հեռանալ հաստատությունից: «Երեք աշխատակիցների հետ նույնպես ոչինչ չի պատահել»,- ասել է հյուսիսարևմտյան Մեքլենբուրգ շրջանի ներկայացուցիչը:

Ոստիկանությունը հավանական է համարում դիտավորյալ հրկիզումը։ Դեպքից մեկ օր առաջ անհայտ անձինք շենքի մուտքի մոտ սվաստիկա էին նկարել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ