fbpx
Իրավական

Հորդորում եմ՝ Վրաստանի սահմանով թուրքական ապրանքներ ներմուծելու փորձ չանել․ ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ խոսեց Վրաստանի սահմանով թուրքական ապրանքների ներմուծման հնարավոր ռիսկի մասին։

Նա հիշեցրեց, որ Կառավարության որոշմամբ՝ 6 ամսով արգելվել են թուրքական ծագման ապրանքների ներմուծումը։

Հովհաննիսյանը նշեց, որ հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանը ֆիզիկանան անձանց համար, բայց միևնույն ժամանակ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է նաև այդ դեպքում, այդ թվում՝ անձնական օգտագործման համար ներկրվող ապրանքների վրա։

ՊԵԿ նախագահը հորդորեց ՀՀ քաղաքացիներին՝ նման փորձ չանել։

Նա ասաց, որ անհրաժեշտության դեպքում մաքսային սահմանով անցնելիս բոլոր իրերն ու ճամպրուկները ենթակա են զննության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ