Աշխարհ
22:00 24/05/2020

Հռոմի Պապը օրհնել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին

Associated Press-ի հաղորդմամբ՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվել են Իտալիայի հավատացյալ կաթոլիկները վերջին ամսվա ընթացքում առաջին անգամ և ստացել են Հռոմի Պապի օրհնությունը։

Համաշխարհային պանդեմիայի օրերին Հռոպի Պապը ուղղել է օրհնություն Առաքելական գրադարանից։

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հայտնվել է պատուհանի մոտ, որից սովորաբար օրհնություն է շնորհում հավատացյալներին, և ձեռքով ողջունել է հավաքվածներին։

Հավատացյալներին ողջունելուց հետո Հռոմի Պապը  սկսել է անցկացնել կրոնական ծառայություն՝ շրջապատված միայն մի քանի հոգևորականներով։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ