fbpx
Աշխարհ

Հռոմի պապը կոչ է արել կանանց հնարավորություն ընձեռել

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ`Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կանանց միջազգային օրվա նախօրեին կոչ է արել հարգել և պաշտպանել կանանց:

Իրաք կատարած այցի ընթացքում նա քարոզով է հանդես եկել:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս երկրի բոլոր մայրերին և կանանց, այն քաջ կանանց, որոնք, չնայած բոլոր վերքերին, շարունակում են կյանք տալ: Կանայք պետք է հարգվեն և պաշտպանվեն», – ասել է պապը:

Նա կոչ է արել կանանց ուշադրություն և հնարավորություն ընձեռել:

Ֆրանցիսկոսը դարձել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարը, որ այցելել է Իրաք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ