fbpx
Աշխարհ

Հռոմի պապը Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով և հակամարտության՝ Գազայից և Իսրայելից դեպի այլ երկրներ տարածվելու վտանգով։ Տարածքում տեղի ունեցած ամենավերջին իրադարձությունների ֆոնին պոնտիֆիկոսը հույս ունի, որ դաժան ու արյունալի հակամարտությունն ավելի չի ընդլայնվի: Այս մասին գրում է vaticannews.va կայքը:

Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ Ֆրանցիսկոս պապն աղոթել է բոլոր զոհերի, հատկապես անմեղ երեխաների, Պաղեստինի, Իսրայելի և Լիբանանի ժողովրդի համար՝ առանձնահատուկ կարեկցանք հայտնելով Իսրայելում բնակվող դրուզ համայնքին, որի 12 ներկայացուցիչ զոհվել էր անցյալ շաբաթ Լիբանանից արձակված հրթիռից:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նաև կոչ է արել «քաջություն ունենալ երկխոսությունը վերսկսելու համար, որպեսզի մարտերն անմիջապես դադարեցվեն Գազայում և բոլոր ճակատներում, և պատանդներն ազատվեն»:

«Ռմբակոծությունները, սպանությունները և բռնությունները ոչ մի նպատակի չեն ծառայում: Հարձակումները, սպանությունները երբեք լուծում չեն կարող լինել: Դրանք ոչ թե օգնում են գնալ արդարության, խաղաղության ճանապարհով, այլ ավելի մեծ ատելություն և վրեժխնդրություն են առաջացնում։ Բավակա՛ն է, եղբայրնե՛ր և քույրե՛ր: Բավակա՛ն է, մի՛ խեղդեք Աստծո խաղաղության խոսքը, թող այն լինի Սուրբ Երկրի, Մերձավոր Արևելքի և ողջ աշխարհի ապագան: Պատերազմը պարտություն է», – հավելել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ