Հռոմի պապը 100 հազար եվրո է փոխանցել Իրանում ջրհեղեղից տուժած բնակիչներին

Հրապարակող՝

hromi-pap_640x420

Ամենադիտվածներ

Հռոմի պապը 100 հազար եվրո է փոխանցել Իրանում ջրհեղեղներից տուժած բնակիչներին, հայտնում է vaticannews-ը:

Այդ գումարը, ըստ Վատիկանի գերատեսչության հայտարարության, «փոխանցվելու է այն շրջաններին, որոնք ամենաշատն են տուժել ջրհեղեղի հետևանքով»:

Ավելի վաղ Հռոմի պապը ցավակցական հեռագիր էր հղել և իր վշտակցությունը հայտնել ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

Վերջին տվյալների համաձայն` Իրանի հյուսիսային հատվածներում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 77 մարդ, 1070-ը վիրավորվել է: Ավելի քան 10 մլն իրանցի կորցրել է իր գույքն ու կարողությունը, նրանցից 2 մլն-ը անհապաղ օգնության կարիք ունի:

Ամենաթարմ