Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դիմել է ROACO կրոնական կազմակերպությունների անդամներին ու մտահոգություն հայտնել եղած հակամարտությունների կապակցությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի։
Նա նշել է, որ վերջին ամիսներին Կովկասին կրկին «վերք հասցվեց»։
Պապը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ Հայաստանին ու Վրաստանին ցույց տված իրենց աջակցության համար։
Նա նաև վերհիշել է 2016 թվականի իր այցը Հայաստան ու Գարեգին Բ-ի հետ, որպես տարածաշրջանում խաղաղության մաղթանք, աղավնիները բաց թողումը երկինք։