Հռոմի պապը դեմ է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցմանը

Հրապարակող՝

pap

Ամենադիտվածներ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է անձամբ ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումը «մեծագույն դաժանություն» է։ Այս մասին նա ասել է մեքսիկական Televisa հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ այդպիսի մի պատ արդեն եղել է՝ Բեռլինինը, որը բերել է այնքան շատ գլխացավանք ու տառապանքներ։ Պապը նշել է, որ ծնողներից երեխաներին բաժանելը հակասում է բնության օրենքներին, և որ այդպիսի քաղաքականությունը շատ տխուր է։

«Նրանք, ովքեր պատեր են կառուցում, վերջին հաշվով դառնում են պատերի բանտարկյալները»,- ասել է Պապը։

Ամենաթարմ