fbpx
Աշխարհ

Հռոմի պապը դեմ է արտահայտվել ցմահ ազատազրկումներին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցմահ ազատազրկումը համարում է նոր սկզբի հույսի սահմանափակում։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է շաբաթ օրը պատժիչ ոստիկանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ցմահ ազատազրկումը խնդիրների լուծում չի առաջարկում, սակայն խնդիր է առաջացնում, քանի որ չի կարելի նոր սկզբի իրավունքից զրկել»,- ասել է պապը։

Նա հավելել է, որ յուրաքանչյուր հասարակություն պարտավոր է սատարել հույսը և ամեն ինչ անել, որ պատիժը չոտնահարի հույսի իրավունքը և նոր հաշտության փորձը։

Ֆրանցիսկոսը նաև հայտնել է, որ լեցուն բանտերը ցասման աղբյուր են դառնում և ոչ թե ուղղվելու վայր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ