fbpx
Աշխարհ

Հռոմի պապը հայտնել է աղոթքների հավելվածի գործարկման մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է Click to pray («Սեղմիր՝աղոթելու համար») հարթակի գործարկման մասին։ Ռեսուրսը կունենա բջջային հավելվածի տեսք, սոցցանցերում կներկայացվի հանրույթների ձևաչափով։

Հովվապետը մշակումն անձամբ է ներկայացրել կիրակնօրյա քարոզի ժամանակ։

Նա նշել է, որ այսօր շփման հնարավորություններն ընդլայվել են շնորհիվ համացանցի և սոցցանցերի։

«Կոչ եմ անում Ձեզ՝ հատկապես երիտասարդությանը, ներբեռնել հավելվածն ու շարունակել աղոթել ինձ հետ հանուն խաղաղության և բարեկեցության»,-քահանայապետի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Click to pray հարթակն արդեն աշխատում է։ Այն հասանելի է 6 լեզուներով՝ անգելերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, պորտուգալերեն և ֆրանսերեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ