fbpx
Աշխարհ
17:40 18/11/2019

Հռոմի պապը 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Կիրակի օրը, Սուրբ Պետրոս տաճարում Կարիքավորների համաշխարհային օրվա առիթով մատուցված պատարագից հետո, Հռոմի Ֆրանցիսկոս պապը ընթրիք է կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 1500 կարիքավոր: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

Տաճարի մեծ սրահում դրվել է մոտ 150 կլոր սեղան: Ընթրիքի ճաշացանկում ներառված է եղել լազանյա ճաշատեսակ, հավ և կարտոֆիլ՝ պատրաստված սնկի սոուսի մեջ, միրջ և այլն:

Ընթրիքից առաջ Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին և Աստծուն խնդրել օրհնել նրանց և նրանց ընտանքիներին։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ