fbpx
Հասարակություն

Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր Facebook-ում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով: Կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ»։

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2431017740535965?__xts__[0]=68.ARCHUjOcxuL-2YyVKnevIM3rDYubico4No4Lru8UhmyLYp-xn7P6jGUPwlqQnBHiG3tPW8E70Gv59Ro0k5YUJHJSRZXX1M9-wGgdJELXSqI1auKZdZx3glf2HUKfawDi6p5TWHGZqT1MLJVote6dT-byvSypslxbyv2o8Wk77BD9QUJFF6fYXpmr_cTgxn7tRdq6yY3IM-4TLyqaur3pZiShbsXE1bnOO4PpS6aatlETeIiguKBXqmN696RKBJc2zZV_bfkYe-TQ7jvWHMHfy4k1hhYOBZa7biKP3K9CV0kbA4v8dApRjd6mw7hCGYE7y6qMqia2NS5TzaB8E3ALUN-Z&__tn__=-R

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ