Ապրիլի 28-29-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 57 շենքի մոտակայքում գտնվող ամառանոցի տարածքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ, «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «առաջին տեղամաս» կոչվող հատվածում՝ մոտ 20 եղևնի և մոտ 1 հա խոտածածկույթ՝ մասնակի, Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 6-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 2000 քմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Միքայելյան փողոցի վերջնամասում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ, Տավուշի մարզի Աչաջուր համայնքին պատկանող «Սալդախ» կոչվող հանդամասում՝ մոտ 5000 քմ բուսածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։