fbpx
Հասարակություն

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Փետրվարի 7-8-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Բովաձոր գյուղի կամրջի մոտ այրվել է մոտ 3 հա, Ստեփանավան քաղաքի կամրջի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Սուրբ Նշանի 93 հասցեում գործող պահեստի մոտակայքում՝ մոտ 600 հակ անասնակեր, Բաղրամյան փողոցի թիվ 155 հասցեում գործող պահեստի մոտակայքում՝ 2000 քմ, Տաշիր քաղաքի Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ 15 հա, Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցի թիվ 4/15 հասցեի մոտակայքում՝ մոտ 3000 քմ չոր խոտածածկույթ, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում՝ մոտ 12 հա խոտածածկույթ և 12 եղևնի, Մոսկովյան 29ա հասցեի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 71 հասցեի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Դիլիջանի Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում այրվել է մոտ 1.5 հա, Բերդ քաղաքի Նավուր բնակավայրում՝ անտառի հարակից տարածքում՝ 15 հա, Խաշթառակ գյուղում՝ մոտ 4 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ