fbpx
Հասարակություն

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը

Մայիսի 13-ին, ժամը 18:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջանի թունելի մոտակա անտառում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի 9-րդ պահաբաժնի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:00-ին:

Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ»-ի 9-րդ պահաբաժնի 8 աշխատակից և ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ