Մարտի 20-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 2000 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում՝ մոտ 1000 քմ,
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ մոտ 1000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։