fbpx
Արցախ

Հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։
Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։
Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։
Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ