fbpx
Աշխարհ

Հրթիռների մասին պայմանագրի խզման ամբողջ պատասխաատվությունը կկրի Ռուսաստանը. Պոմպեո

ԱՄՆ պետդեպարտամենտում մեկնաբանել են Ռուսաստանի կողմից Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրից դուրս գալու մասին կայացրած որոշումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան կառույցից հայտարարություն է տարածվել, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ն դուրս գալու որոշումից հետո 6 ամիսների ընթացքում հնարավորություն ունի բեկանելու այդ որոշումն ու վերադառնալու՝ այն դեպքում, եթե Ռուսաստանը համաձայնի ամբողջությամբ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Միևնույն ժամանակ հայտարարվել էր, որ Ռուսաստանի կողմից որոշումը չփոխելու դեպքում ԱՄՆ-ն դուրս կգա պայմանագրից:

Ամերիկյան կողմը նաև հայտարարել է, որ իրենք բանակցություններ են տարել ռուսական կողմի հետ՝ որոշումը փոխելու ուղղությամբ: Նաև հայտարարվել է, որ սա Ռուսաստանի կողմից վերադառնալու վերջին հնարավորությունն է ու դրա խզման դեպքում ամբողջ պատասխանությունը կրելու է Ռուսաստանը:

Պոնպեոն ասել է, որ իրենք պատրաստակամ են Ռուսաստանի հետ քննարկելու զինամթերքի վերահսկման հարցերը՝ ընդգծելով, որ դա հնարավոր կլինի միայն ռուսասկան կողմից պատասխանատու գործելաոճի դեպքում:

Հաղորդում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ