fbpx
Աշխարհ

Հս․ Իրաքում թուրք-քրդական բախումներ են եղել

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմական թևերից մեկի՝ «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (HPG) և թուրք զինվորների միջև բախումներ են սկսվել Հյուսիսային Իրաքի Բարզանի շրջանում։ Քրդական աղբյուրը հայտնում է, որ բախման ժամանակ 6 թուրք զինվոր է սպանվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ քրդական աղբյուրի՝ բանն այն է, որ թուրք զինվորները բավականաչափ մոտեցել են քուրդ զինյալների հենակետերին, ինչին ի պատասխան` քրդական կողմը կրակ է բացել, ինչի հետևանքով թուրքական կողմը տվել է 6 զոհ:

Հարձակումից հետո քրդերը որոշ քանակի զենք-զինամթերք են առգրավել թուրք զինվորներից:

Այնուհետև գործի է անցել Թուրքիայի օդուժը: Կրակի տակ է պահել բախման տարածքը, որի ընթացքում թիրախավորվել է նաև խաղաղ բնակչությանը։

Նույն աղբյուրի համաձայն՝ բախումների ժամանակ քուրդ զինյալները կենդանի ուժի ոչ մի կորուստ չեն ունեցել։ Հավելենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

 

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ