fbpx
Աշխարհ

Հս․ Կորեայից հայտնում են, որ փորձարկումները երկիրը ԱՄՆ միջուկային սպառնալիքից պաշտպանելու համար են

Հյուսիսային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ ներկայումս անցկացվող փորձարկումներն անհրաժեշտ են երկիրն ամերիկյան միջուկային սպառնալիքից պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Հյուսիսային Կորեայի ԶՈՒ Գլխավոր շտաբում պարզաբանել են, որ փորձարկումները անգնահատելի կարևոր տեղեկատվության աղբյուր են:

«Վերջերս իրականացրած թեստերի ընթացքում ստացված պաշտպանական տեխնոլոգիաները թույլ կտան մշակել ռազմավարական զենք, որը հնարավորություն կտա Հյուսիսային Կորեային վերջնականապես լուծել ԱՄՆ-ին զսպելու խնդիրը և նրանց նկատմամբ ուժային առավելություն ապահովել»,-հայտարարել են հյուսիսկորեական Գլխավոր շտաբում:

Շաբաթ օրը հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեան անցկացրել է վերջին շաբաթների ընթացքում արդեն երկրորդ փորձարկումը Սոխե փորձադաշտում: Հարավկորեացի փորձագետները կարծում են, որ խոսքը վերաբերում է միջկոնտինենտալ բալիստիկ հրթիռների համար հեղուկային շարժչի թեստերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ