fbpx
Աշխարհ

Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

Կորոնավիրուսի նոր տեսակի պատճառով մահվան առաջին դեպքն է գրանցվել Հյուսիսային Կորեայում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Մահացածը մայրաքաղաք Փհենյանի բնակիչ էր, որը վերջերս էր վերադարձել Չինաստանից: Կնոջ ախտորոշման և առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Պարբերականը նկատում է, որ հյուսիսկորեական իշխանությունները որոշ քայլեր են ձեռնարկել համաճարակի ներթափանցումը կանխելու համար, քանի որ այն մեծ հարված կլինի երկրի առողջապահական խոցելի և թույլ ենթակառուցվածքի համար:

Հյուսիսային Կորեան դադարեցրել է Չինաստանից և Ռուսաստանից չվերթների ընդունումը և երկու պետությունների հետ սահմանի երկայնքով փակել է երկաթգիծը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թվին, ապա ըստ չինական իշխանությունների՝ մահացել է 636, վարակվել՝ 31 161 մարդ․ հիվանդանոցից դուրս է գրվել 1540 մարդ::

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ