fbpx
Արցախ

Ստեփանակերտում սահմանային նոր հսկիչ կետ է տեղադրվել

Արցախի պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Ստեփանակերտում սահմանային նոր հսկիչ կետ է տեղադրվել։

«Ի գիտություն Արցախի Հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքներ ներմուծող և արտահանող տնտեսավարող սուբյեկտների` Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կառավարության որոշմամբ դադարեցվել է սահմանային հսկիչ կետերի գործունեությունը և ստեղծվել նոր հսկիչ կետ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքում:

Հորդորում ենք բոլոր տնտեսավարող սուբյեկտներին սույն թվականի մարտի 15-ից սկսած հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքներ ներմուծելու կամ հանրապետության տարածքից արտահանելու դեպքում դրանք հաշվառել հսկիչ կետում:
Հսկիչ կետում հաշվառված ապրանքանյութական արժեքների մասով տնտեսավարող սուբյեկտները կազատվեն լրացուցիչ հարկային պարտավորություններից:

Նշված տեղեկատվությունը նաև թույլ կտա պետական մարմիններին ճշգրիտ պատկերացում կազմել արտաքին ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ, ինչն էլ հիմք կհանդիսանա հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման համար»,- ասվում է ԱՀ ՊԵԿ տարածած հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ