fbpx
Գիտություն

Huawei-ը հազարավոր բաղադրիչներ է փոխարինել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

Չինական Huawei ընկերությունը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով փոխարինել է իր գաջեթների 13000 բաղադրիչ։ Այս մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար Ռեն Չժենֆեյը, փոխանցում է Reuters-ը։

Ըստ գործակալության՝ Huawei-ը վերջին երեք տարիների ընթացքում վերանախագծել է 4000 տպագիր տպատախտակ: Արտադրությունն արդեն «կայունացել է», նշել է Չժենֆեյը։

Նշվում է, որ անցյալ տարի ընկերությունը 23,8 մլրդ դոլար է ներդրել հետազոտության և զարգացման մեջ և ապագայում նախատեսում է ավելացնել ներդրումները դրանցում «շահութաբերության բարելավման հետ կապված»։

2022 թվականի դեկտեմբերին YMTC-ն և 29 այլ չինական ընկերություններ հայտնվեցին ԱՄՆ Առևտրի նախարարության սև ցուցակում: Այդ պահից ընկերությունն այլևս չի կարող բաղադրիչներ, սարքավորումներ և տեխնոլոգիաներ գնել ամերիկյան արտադրողներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ