fbpx
Աշխարհ

Huawei-ի տնօրենը հայց է ներկայացել Կանադայի կառավարության դեմ

Չինական Huawei ընկերության ֆինանսական գծով տնօրեն Մեն Վանչժոուն, որին ձերբակալել էին Կանադայում, դատական հայց է ներկայացրել այդ երկրի իշխանությունների, սահմանապահ ծառայության և ոստիկանության դեմ: Մարտի 1-ին Կանադայի արդարադատության նախարարությունը սկսել է Վանչժոուի արտահանձման գործընթացը:
Հայցում նշվում է, որ Վանչժոուի հանդեպ բոլոր գործողություններն անօրինական են, արդյունքում խախտվել են նրա իրավունքները: Վանչժոուն պահանջում է նաև ֆինանսական փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Վանչժոուն ձերբակալվել էր դեկտեմբերի 1-ին, ԱՄՆ-ի հարցմամբ: Նա մեղադրվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ