fbpx
ՏՏ

Huawei-ը արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով պրոցեսոր է ներկայացրել

Huawei չինական հեռահաղորդակցական ընկերությունն օգոստոսի 23-ին ներկայացրել է Ascend 910 պրոցեսորը, որը հագեցած է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով, ինչպես նաև MindSpore նոր ծրագրային ապահովումը: Այս մասին հաղորդում է TACC-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ascend 910-ի ստեղծումը «ընկերության գործունեության ընդլայնումն է արհեստական ինտելեկտի սեկտորում», ինչպես նաև «քայլ՝ Միացյալ Նահանգների կողմից ճնշման պայմաններում սեփական պրոցեսորների մշակման բնագավառում»:

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը մայիսի 17-ից Huawei-ը սև ցուցակում է ներառել ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ