fbpx
Աշխարհ

Huawei-ը աշխատատեղեր կկրճատի ԱՄՆ-ում

Չինական Huawei տեխնոհսկան պատրաստվում է կրճատել ԱՄՆ-ի մասնաճյուղերում հարյուրավոր աշխատատեղեր: Պատճառը ԱՄՆ-ի կառավարության սահմանած պատժամիջոցները և ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև շարունակվող առևտրային վեճերն են։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Սպասվում է, որ առաջիկա կրճատումները կվերաբերեն Futurewei Technologies ընկերության աշխատակիցներին, որոնք չինական տեխնոհսկայի՝ Տեխասում ու Կալիֆոռնիոյում գտնվող հետազոտությունների և ծրագրավորման ոլորտի լաբորատորիաների մասնագետներն են:

Նշվում է, որ Futurewei Technologies-ի մի շարք աշխատակիցներն արդեն ծանուցվել են կրճատվելու մասին, իսկ մոտ ապագայում կծանուցվեն նաև ԱՄՆ-ում ավելի մեծ թվով աշխատակիցներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ