Աշխարհ

Huawei-ը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի առևտրի նախարարության դեմ

Huawei հեռահաղորդակցային արտադրողը բողոք է ներկայացրել ԱՄՆ առևտրի նախարարությանը ընկերության սարքավորումների բռնագրավվման պատճառով: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Խոսքը սարքավորման մասին է, որը Huawei-ը նախկինում ուղարկել էր Կալիֆոռնիայի թեստային լաբորատորիա և հետո ցանկացել էր նորից Չինաստան տեղափոխել: Սակայն, ըստ Huawei-ի,  ԱՄՆ-ը Ալյասկայում բռնագրավել է տվյալ սարքավորումը՝ չնայած նրան, որ այն լիցենզավորման կարիք չուներ:

Այժմ Huawei-ն ամերիկյան կողմից պահանջում է կամ վերադարձնել սարքավորումը, կամ ընդունել, որ դրա մատակարարումն ԱՄՆ անօրինական էր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ