fbpx
ՏՏ

Huawei-ը Android-ին փոխարինող օպերացիոն համակարգ կթողարկի

Չինական Huawei ընկերության հասարակայնության հետ կապերի հարցերով փոխնախագահ Էնդրյու Ուիլյամսոնը Reuters-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ ընկերությունը Hongmeng օպերացիոն համակարգի հնարավոր թողարկման գործընթացում է, որը կփոխարինի ամերիկյան Android օպերացիոն համակարգին:

Նրա խոսքով՝ նոր օպերացիոն համակարգը Չինաստանում տեղադրվելու է ավելի քան միլիոն սարքի մեջ:

ՄԱԿ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության տվյալները վկայում են, որ չինական տեխնոհսկան արդեն Hongmeng ապրանքանիշը կիրառել է մի շարք երկրներում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն կդադարի Huawei-ի հեռախոսներին տրամադրել Android օպերացիոն համակարգը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ