fbpx
Գիտություն

Hubble աստղադիտակը լուսանկարել է գալակտիկայի մոտեցումը Ծիր Կաթինին

Hubble ուղեծրային աստղադիտակը՝ ճառագայթման մի քանի դետեկտորների օգտագործմամբ կատարել է մի լուսանկար, որը հունիսի 3-ին զետեղվել է Space.com պորտալում:

Լուսանկարում Messier 90 գալակտիկան է: Այն ամենապայծառ գալակտիկաներից մեկն է, որը գտնվում է 60 միլիոն լուսային տարի հեռավորության վրա, և այն ոչ շատ գալակտիկներից մեկը, որի սպեկտորը մանուշակագույն շեղում ունի, ինչը հուշում է, որ այն մոտենում է մեր Ծիր Կաթին գալակտիկայի հետ:

«Այն պայմաններում, երբ Տիեզերքն ընդարձակվում է, մենք տեսնում ենք, թե գործնականում ինչպես են բոլոր գալակտիկաները հեռանում մեզնից, և դրանց լույսն ունի կարմիր շեղում, սակայն Messier 90-ը հազվագյուտ բացառություն է»,- պարզաբանել են աստղագետները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ