fbpx
Հասարակություն

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը զգոնության կոչ է անում

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի Facebook-ի էջում գրված է․

«Ականների վտանգ ներկայացնող 64 պետություններում ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ: Հայաստանում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք: Այս մարզերը համարվում են վտանգավոր գոտիներ, բայց ականներ կան նաև այլ շրջաններում: Այսօր Հանրապետության տարածքում ապրում է ականների պայթյունից տուժած ավելի քան 700 քաղաքացի:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն ամեն տարի իրազեկում են մոտ 10000 մարդու: Այս օրերին, աշխարհը պատած պանդեմիայի ֆոնին մենք շարունակում ենք իրականացնել իրազեկման աշխատանքներ` օգտագործելով վիրտուալ տիրույթի բոլոր հնարավորությունները:

Վերջին շրջանում, ավելացել են ականի և չպայթած զինամթերքի պայթյունի դեպքերը, որոնք ունեցել են նաև ծանր հետևանքներ` որոշները մահվան ելքերով: Այս կապակցությամբ, Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոնը զգոնության կոչ է անում: Եվս մեկ անգամ հորդորում ենք չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները, քանի որ դրանք ունեն կենսական նշանակություն: Ական կամ չպայթած զինամթերք տեսնելու դեպքում, խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել: Եթե մենակ չեք, գոռացեք և զգուշացրեք մյուսներին հնարավոր վտանգի մասին, եթե մենակ եք՝ զանգահարե՛ք համապատասխան մարմիններին և սպասե՛ք մինչև մասնագետները հասնեն դեպքի վայր:

ՀԱՓԿ ՊՈԱԿ թեժ գծի հեռախոսահամար 0-8000-9000,
ԱԻՆ՝ 911,
ոստիկանություն՝ 102:

Հետևեք մեր կայքին և եղեք իրազեկված ու պաշտպանված»:

https://www.facebook.com/1513184855643090/photos/a.1513793555582220/2299273920367509/?type=3&__xts__%5B0%5D=68.ARC0nnwb4XABTOqYpjfvhJcPUMkr84RDL2V1KmiQZj5hBi_6i7CdiSiYLHpV1PlFTB3R1zhJZ0DrP8Tm5Wt_dSqbcK9r9XwSAZBFUusZL9B1PsWRfrFRG–mXaZHdj0n7BS54sPgGxB250vzJJb01u68ZU2CNE9ztOyhKVrmJdjNThJ23RnjmCJGCVec6C8S0RN98lFltI8i343MS6OUcFeXEPmsIXV0wKHs2zcePRaacwKzuT3w-T3AWBrQDRwxVsuPbITyItA6gmtjxHvDeowPeFju9-KzViVqbL25b6pd4ueeEAv6_76z0mo_bDKTmnPDAmHTqNESju-lOaZm81Oybrd2&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ