fbpx
Քաղաքականություն

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը

ՀՀ արրտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 9-ին «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը։

Հումանիտար օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, բժշկական պարագաներ, հագուստ և սնունդ։

Օգնությունը նախատեսված է պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար:
Ինքնաթիռը Հայաստանում դիմավորեցին ՀՀ ԱԳՆ և Հայ օգնության միության ներկայացուցիչները:

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/5591910147501802

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ