fbpx
Սպորտ

Հունահռոմեական ոճի 11 հայ ըմբիշ մասնակցում է Թբիլիսիի միջազգային մրցաշարին

Օգոստոսի 7-11-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև հունահռոմեական ոճի հայ ըմբիշները։

Մարզիչներ Էդուարդ Սահակյանի և Կամո Կիրակոսյան գլխավորությամբ մրցատեղի է մեկնել 11 ըմբիշ։

Մեդալների համար կպայքարեն Ռուդիկ Մկրտչյանը, Նորայր Հախոյանը (55 կգ), Վազգեն Խաչատրյանը, Էդգար Թամազյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը, Արման Բաղդասարյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը, Էդուարդ Սարգսյանը, Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ