Սպորտ
12:20 19/09/2019

Հունահռոմեական ոճի ըմբիշները վերադարձան Հայաստան (ՖՈՏՈՇԱՐՔ)

Սեպտեմբերի 18-ի ուշ գիշերը Ղազախստանից Երևան են ժամանել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Օդանավակայանում նրանց դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը, ՀԱՕԿ սպորտի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը և այլք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան էին ժամանել հունահռոմեական ոճի ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72կգ) և Մաքսիմ Մանուկյանը (82 կգ)։

Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադաձել 2 մեդալով։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը, իսկ արծաթե մեդալը բաժին է հասել Արթուր Ալեքսանյանին (97 կգ)։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանը կողոսկրերի կոտրվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ