fbpx
Սպորտ

Հունական ակումբը հետաքրքրված է Տիգրան Բարսեղյանի ծառայություններով

Ղազախական «Կայսարի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել հունական ԱԵԿ-ում: Այս մասին հայտնում է Sports.kz-ը՝ հղում անելով հունական լրատվականի:

Նշվում է, որ հայազգի ֆուտբոլիստի գործակալը առաջարկել է նրա ծառայություններըակումբի մարզական տնօրեն Իլիա Իվիչին, վերջինս էլ նրան ներառել է իր ծրագրերում:

Սակայն գործակալը դեռ համաձայնոթւյան չի եկել ակումբի ղեկավարության հետ, բայց նաև նշվում է, որ նա լավ հարաբերությունների մեջ է ղեկավարների ու անձամբ Իվիչի հետ:

«Կայսարի» կազմում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ: Նա այժմ հանդիսանում է ակումբի լավագույն ռմբարկուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ