fbpx
Սպորտ

18:33 10/9/2019

Հունական ակումբը որպես մարզիչ տեսնում է Գուտիին

Հունական «Արիս»-ը ակումբի ղեկին տեսնում է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Գուտիին: Այս մասին հաղորդում է AS պարբերականը:

Ակումբի ղեկավարության կարծքով՝ թիմը, որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 11 նոր ֆուտբոլիստով է համալրվել, կարող է անել ավելին, քան Եվրոպա Լիգայի որակավորման փուլից դուրս մնալն էր ու ազգային առաջնության մեկնարկային երկու տուրում պարտություն կրելը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, կողմերի միջև այս շաբաթ սկսվելու են բանակցություններ, որին հունական կողմից կմասնակցի «Արիս»-ի մարզական տնօրեն, Հունաստանի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Անգելոս Խարիստեասը:

Վերեվ