fbpx
Աշխարհ

Հունական Լեսբոս կղզու մոտ ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել

Հունական Լեսբոս կղզու մոտ ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել: Հաղորդում է Reuters-ը: Արդյունքում՝ մահացել է 7 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Հաջողվել է փրկել 57 մարդու, որոնց տեղափոխում են Միտիլինիի նավահանգիստ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Մեծ թվով փախստականներ և ներգաղթյալներ փորձում են Թուրքիայի կողմից հատել Էգեյան ծովը: Նրանց տեղափոխող նավերը հաճախ են խորտակվում անբարենպաստ եղանակի պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ