Աշխարհ
04:00 23/03/2020

Հունաստանը արգելել է բոլոր տեղաշարժերը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

Հունաստան վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարաել է, որ  արգելում է բոլոր տեղաշարժերն իր քաղաքացիների համար կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Նա նշել է, որ արգելքն ուժի մեջ է մտնում մարտի 23-ին առավոտյան 6.00-ից: Բացի այդ կա տւգանք, որը կկազմի 150 եվրո:

«Իտալիայում յուրաքանչյուր երկու րոպեի ընթացքում մահանում է մեկ մարդ, Հունաստանը չի կարող թույլ տալ այդպիսի իրավիճակի զարգացում»,―հավելել է վարչապետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միցոտակիսը կոչ էր արել բոլոր քաղաքացիներին պատասխանատվություն ցուցաբերել եւ հայտարարել էր, որ միայն նրանց վարքագծից է կախված տեղաշարժի և ուղևորությունների ամբողջական արգելքի սահմանումը:

Նա հայտարարել էր, որ այս հանգստյան օրերը հնարավորություն կտան ցուցադրել սոցիալական պատասխանատվություն, ոչ մի տեղ չմեկնել և մնալ տանը երկրի շրջաններում COVID-19-ի տարածումը թույլ չտալու համար: Սահմանափակող միջոցառումների ամբողջությունը, որը կարող է ընդունել կառավարությունը, գրեթե սպառված է, ասել է վարչապետը:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ