fbpx
Քաղաքականություն

Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են սկսել բանակցություններ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Reuters-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթնբերգը հայտարարել է, որ Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են սկսել բանակցություններ, որոնք ուղղված են լինելու Միջերկրական ծովի արեւելքում ռազմական միջադեպերի ռիսկերի նվազեցմանը:

Քարտուղարը նշել է, որ զրուցել է Թուրքիայի և Հունաստանի ղեկավարների հետ, որոնք լարված առճակատման մեջ են՝ տարածաշրջանում նավթի և գազի հետախուզման իրավունքների շուրջ:

«Հունաստանը և Թուրքիան հարգված դաշնակիցներ են, և ՆԱՏՕ-ն խորհրդատվության կարևոր հարթակ է բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ազդում են մեր ընդհանուր անվտանգության վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ