fbpx
Աշխարհ

Հունաստանը պատժամիջոցներ կկիրառի Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու համար

Հուլիսի 11-ին Skai TV-ի եթերում Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը հայտարարել է, որ Աթենքը փորձելու է միջազգային կազմակերպությունների և ԵՄ միջոցով հասնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի թանգարանի կարգավիճակը փոխելու և այն մզկիթի վերածելու պատճառով:

«Հունաստանը քննարկում է այս գործողությունները և կանի ամեն հնարավորը, որ Թուրքիայի համար լինեն հետևանքներ: Յուրաքանչյուրը, որ կխախտի միջազգային իրավունքը, պետք է հասկանա, որ այսպիսի իրավախախտման համար գոյություն ունեն ցավոտ պատժամիջոցներ»,- ընդգծել է Ստելիոս Պեցասը։

Պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «թույլ է տվել պատմական սխալ»: Նրա համոզմամբ՝ գործընթացների հետևանքներին պետք է սպասել մոտակա օրերին:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, Թուրքիայի բարձրագույն դատարանը հրապարակեց Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու գործով վերջնական որոշումը։

Հայտնենք, որ դատարանը չեղյալ է հայտարարել 1934 թվականի որոշումը, որով Սուրբ Սոֆիան դարձել էր թանգարան. այսուհետ տաճարը կրկին կվերածվի մզկիթի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ