fbpx
Աշխարհ

Հունաստանի ԱԳՆ-ը կոչ է արել Թուրքիային հարգել միջազգային իրավունքը

Թուրքիան պետք է «սովորի հարգել միջազգային իրավունքն այնպես, ինչպես կա, այլ ոչ այն տեսքով, որով նա այն մեկնաբանում է»: Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդրոս Հենիմաթասը՝ մեկնաբանելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությունը, որ Հունաստանն իբրև խախտում է պայմանագրերն ու միջազգային իրավունքը՝ զենք ուղարկելով Էգեյան ծովի կղզիներ, որոնք պետք է ապառազմականացված լինեն։

Հենիմաթասը նշել է, որ «Թուրքիային անհրաժեշտ է աշխատել լարվածությունը թուլացնելու և վստահությունն ամրապնդելու ուղղությամբ»:

Նրա խոսքերով՝ Անկարայի նկատողությունները չեն համապատասխանում փոխհարաբերությունների մակարդակին, որը Հունաստանը` որպես ժողովրդավարական և եվրոպական երկիր, ցանկանում է հաստատել Թուրքիայի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ