fbpx
Քաղաքականություն

Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան է բացվել

Հունական Կալամատայի քաղաքապետարանն արձագանքել է տեղի հայ համայնքի խնդրանքին և հավանություն տվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրմանը:

Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի եկեղեցու թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի մասնակցությամբ:

Արարողությանը մասնակցել են տեղի պաշտոնյաներ և պատգամավորներ, որին նախորդել էր Սուրբ Նիկոլայի մատուռում մատուցված պատարագը: Մատուռը տեղի հայ համայնքին է տրամադրվում ժամերգություններ կատարելու համար:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ