Սպորտ

Հունաստանի բասկետբոլի թիմը ուժեղ գտնվեց Իրանի հավաքականից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Իրանի ընտրանու հետ աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի շրջանակում: Խաղն ավարտվեց 88-58 հաշվով:

«Միլուոկի Բակսի» առաջատար Յանիս Ադետոկունբոն ճանաչվել է հանդիպման գլխավոր հերոսը։ NBA-ի MVP-ի ակտիվում դաբլ-դաբլ է գրանցվել՝ 19 միավոր, 13 անդրադարձ։ Իրանի հավքականի կազմում էլ դաբլ-դաբլով (18 միավոր+10 անդրադարձ) աչքի է ընկել Համեդ Հադիդին։

Մասնակցելով Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը՝ Յանիս Ադետոկունբոն դառնալու է NBA-ի պատմության առաջին բասկետբոլիստը, որը գործող MVP-ի կարգավիճակում պայքարելու է աշխարհի չեմպիոնի կոչման համար։

https://www.youtube.com/watch?v=JZgdcKNcMZ4

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ