fbpx
Աշխարհ

Հունաստանում բացվել է առաջին դայվինգ պարկը

Հունաստանում առաջին դայվինգ պարկ է բացվել զբոսաշրջիկների շրջանում հայտնի վայրում։ Այս մասին հայտնում է Հունաստանի էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարությունը:

Նշվում է, որ պարկի համար Պելոպոնեսի արևելքում՝ Հարավային Կինուրիա նահանգում առանձնացվել է ծովային շրջան:

Նրա մակերեսը 1 704 քառակուսի մետր է Արկադիա նահանգի Օրմոս Թիրոսում՝ Արգոլիդի ծոցի առափնյա գյուղում:

Դայվինգ պարկի կառավարումը փոխանցվել է տեղական իշխանություններին:

Շրջանի առանձնացումը որպես ստորջրյա հանգստի գոտի՝ կօգնի երկրում և նահանգում զբոսաշրջության զարգացմանը, հատուկ գրավչություն կստեղծի նրա համար, նշվում է նախարարության հաղորդագրությունում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ