fbpx
Աշխարհ

Հունաստանում գործադուլները կաթվածահար են արել տրանսպորտը

Հունաստանում աշխատավորների արհմիության գործադուլ է անցկացվում՝ ի նշան աշխատանքային օրենսդրության փոփոխության պլանների դեմ բողոքի: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Աշխատանքի չեն գնացել տրանսպորտային համակարգի, բանկերի, ուսումնական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները:

Գործադուլի պատճառով կաթվածահար վիճակում է հայտնվել հասարակական տրանսպորտի, ինչպես նաև լաստանավերի երթևեկությունը, որոնք կապում են Հունաստանի բազմաթիվ կղզիներն ու մայրցամաքային մասը: Սակայն նշվում է, որ գործադուլը ոչ մի կերպ չի վերաբերի օդանավակայանների աշխատանքին:

Ակցիայի շրջանակում թերթերի, նորությունների պորտալների, հեռուստաալիքների և ռադիոկայանների աշխատակիցներն իրենց աշխատանքը դադարեցնում են 24 ժամով:

Գործադուլի մասնակիցները հանդես են գալիս աշխատանքային օրենսդրությունը վերանայելու կառավարության պլանների դեմ: Մասնավորապես, պատրաստված օրինագիծը ենթադրում է, որ գործադուլ կարելի կլինի հայտարարել միայն այն պայմանով, որ արհմիության անդամների կեսից ավելին պաշտպանում է այդ գործողությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ