Հունաստանը 2020 թվականին միջազգային մրցույթներ կհայտարարի 10 շրջանային նավահանգիստների շահագործման համար: Այս մասին հայտարարել է Հունաստանի նավագնացության և կղզային քաղաքականության նախարար Յանիս Պլակիոտակիսը Կրուիզային նավերի սեփականատերերի միության հետ հանդիպման ժամանակ։
«2020 թվականին փոփոխություններ կմտցվեն նավահանգիստների կառավարման համակարգում, քանի որ ժամանակն ապացուցել է, որ ներկայիս մոդելը չի կարող օգտագործել ամեն նավահանգստի ներուժը: Մեր երկրի 10 խոշոր շրջանային նավահանգիստների շահագործման համար, որտեղ գործում են նաև կրուիզային նավեր, միջազգային մրցույթներ կհայտարարվեն»,-նշել է նախարարը։
Նա հայտարարել է նաև ազգային կրուիզային ռազմավարության ստեղծման մասին:
Պլակիոտակիսը նշել է նաև կրուիզային նավերի նոր կայանատեղիի և Պիրեուսի նավահանգստում նոր ընդունելության ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև 39 նավահանգիստների՝ այդ թվում կրուիզային նավահանգիստների 4,4 միլիոն եվրո ֆինանսավորման մասին: