Հունաստանի հյուսիսում ներգաղթյալների տեղափոխող ամենագնացը կողաշրջվել է: Զոհվել է 6 ներգաղթյալ, ևս 10-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է Ekathimerini-ն:
«6 ներգաղթյալ զոհվել է, իսկ 10-ը վնասվածքներ ստացել Հունաստանի հյուսիսում ամենագնացի կողաշրջվելու հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, ամենագնացում եղել է 16 մարդ, նրանցից 14-ը Պակիստանի և Եգիպտոսի քաղաքացիներ են:
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Լուտրայի մերձակայքում՝ Թուրքիայի սահմանի մոտ: Հնարավոր է, որ ամենագնացը Հունաստանի սահմանը հատում էր ապօրինի: