fbpx
Աշխարհ

Հունաստանը Ֆրանսիայից ձեռք կբերի վեց Rafale կործանիչներ

Հունաստանը Ֆրանսիայից ձեռք կբերի վեց Rafale կործանիչներ, երեք Belharra ֆրեգատ, ինչպես նաև սուզանավերի համար տորպեդներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆԱ նորությունների գործակալությունը:

Պատգամավորների ճնշող մեծամասնությունը պաշտպանել է «Երկրի պաշտպանության ամրապնդման մասին» օրինագծին, որի քննարկումը տևել է 13 ժամ։

Ինչպես քննարկումների ընթացքում հայտարարել Է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, կործանիչները Հունաստանը կստանա մինչեւ 2024 թվականի վերջը, իսկ առաջին ֆրեգատը՝ 2025 թվականին: Դրանից առաջ Հունաստանը համաձայնագիր Էր ստորագրել Rafale 18 կործանիչներ գնելու մասին, առաջին վեց ինքնաթիռներն արդեն ժամանել են Հունաստան: Օրինագծի համաձայն, երեք ֆրեգատ գնելու ծախսը կկազմի 3,237 միլիարդ եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ