fbpx
Առողջապահություն

Հունաստանը Հայաստան է ուղարկել 35 հազար չափաբաժին Մոդեռնա պատվաստանյութ

ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հունաստանը Հայաստան է ուղարկել 35 հազար չափաբաժին «Մոդեռնա»-ի արտադրության պատվաստանյութ։

«Հունաստանի կառավարությունը նվիրել է Հայաստանին 35 հազար չափաբաժին «Մոդեռնա»-ի արտադրության պատվաստանյութ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Հունաստանին։

Վստահ ենք, որ համավարակի պատճառով առաջացած ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն բարեկամ երկրների համագործակցությամբ ու երկկողմ աջակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ